Շիրակի մարզի` հրաժարական տված ոստիկանապետը նոր պաշտոն ունի
Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանը, որը օրեր առաջ էր հրաժարականի դիմում ներկայացրել, լքել Շիրակի մարզը, այլևս նոր պաշտոն ունի։ Նա հունիսի 1-ին նշանակվել է Երևան ՋԷԿ ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն։
Ի դեպ, մենք նշել էինք, որ մեր տեղեկություններով ոստիկանապետը հրաժարականը ներկայացնելիս կոլեգաների հետ զրույցում ասել էր, թե այլևս ոլորտում չի աշխատելու, նոր քաղաքացիական աշխատանքի է անցնելու:
Նշենք նաև, որ Արամ Ղազարյանը ծնունդով Տաուշի մարզից է, Շիրակ էր գործուղվել Կոտայքի մարզից: Շիրակցիների գնահատմամբ հաջողված ոստիկանապետներից մեկն էր, որի հեռանալն ափսոսանքով են նշում:
Կարծիքներ