Դիետա, որն օգնում է մեղմել խրոնիկ ցավը 

Դիետա, որն օգնում է մեղմել խրոնիկ ցավը 

Գիտնականները պարզել են որ առողջ սննդակարգով սնվելը կարող է մեղմել խրոնիկ ցավը։ Խրոնիկ ցավը բավականին լայն տարածված սինդրոմ է, որն առկա է մեր մոլորակի բնակչության մոտ 30 տոկոսի մոտ։ Այն պաշտպանական ֆունկցիա չի հանդիսանում եւ դարձել է ինքնուրույն հիվանդություն։ Պարզելու համար, թե արդյոք մարդը կարող է առանց դեղամիջոնցերի ազատվել խրոնիկ ցավից, մասնագետները իրականացրել են մի շարք գիտափորձեր եւ պարզել, որ այն մարդիկ, ովքեր սնվում են առողջ սննդակարգով, իրենց ամենօրյա սննդի մեջ օգտագործում են բանջարեղեններ, մրգեր, ամբողջական հատիկեղեն, ոչ յուղոտ միս եւ կաթնամթերքներ, ավելի քիչ են զգում ցավի ինտենսիվությունը։

Պարզվել է նաեւ, որ այդ արդյունքը կապված չէ մարդու քաշից։ Գիտնականները նաեւ արձանագրել են, որ դրական փոփոխությունները հատկապես զգացվել են կանանց մոտ, որոնց սննդակարգը ավելի հավասարակշռված է եղել։ Մասնագետները եզրակացնում են, որ առողջ սննդի մեջ պարունակվող հակաօքսիդանտներն ու հակաբորբոքայինները կարող են դրական ազդեցություն ունենալ ցավային զգացողությունների վրա՝ մեղմելով այն։ Սա, սակայն չի նշանակում, թե անառողջ սննդակարգով սնվողների դեպքում խրոնիկ ցավ կարող է առաջանալ, կամ անառողջ սննդակարգը կարող է ուժգնացնել ցավային զգացողությունները, ընդգծում են գիտնականները։