Շարունակում ենք պահանջել Արայիկ Հարությունյանի հրաժարականը. առաջիկա շաբաթվա ընթացքում ակցիա կունենանք

Շարունակում ենք պահանջել Արայիկ Հարությունյանի հրաժարականը. առաջիկա շաբաթվա ընթացքում ակցիա կունենանք

«Շարունակում ենք պահանջել նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը։ Մեր վերջին գործողությունից հետո ոստիկանության կողմից կիրառվեց անհամաչափ ուժ։ Դրա միակ պատասխանատուն Արայիկ Հարությունյանն էր, ով չգնաց հանդիպման երիտասարդների հետ։ Առաջիկա շաբաթվա ընթացքում մենք կունենանք նմանատիպ ակցիա։ Մեր գործողությունների մասին կտեղեկացնենք»,- հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՅԴ ՀԵՄ ներկայացուցիչ Քրիստինե Վարդանյանը։