Երևան-Անապա չվերթ է բացվել

Երևան-Անապա չվերթ է բացվել

Երևանից Անապա չվերթ է բացվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանությունը:

Թռիչքները կիրականացվեն շաբաթական երկու անգամ։ Դեսպանությունից հայտնում են, որ դեկտեմբերի 12-ին Անապայում դիմավորել են Երևանից ժամանած առաջին ինքնաթիռը: