Բիթքոյնը կտրուկ թանկացել է
Աշխարհի գլխավոր թվային արժույթ բիթքոյնը շարունակում է զարմացնել ներդրողներին իր կտրուկ գնաճով։ Վերջին բորսայական սակարկությունների տվյալների համաձայն, 1 բիթքոյնի արժեքը հատել է 70 հազար դոլարի սահմանը։ Ցուցանիշն արձանագրվել է աշխարհի խոշորագույն թվային արժութային Binance բորսայում։
Կարճ ժամանակ անց 1 բիթքոյնի արժեքը նվազել է մինչեւ 69 հազար 812 դոլար, ինչը եւս բարձր ցուցանիշ է այս արժույթի համար։
Կարծիքներ