Լավրովը նոյեմբերի 10-11-ը պաշտոնական այցով կլինի Երևանում

Լավրովը նոյեմբերի 10-11-ը պաշտոնական այցով կլինի Երևանում

Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 10-11-ը պաշտոնական այցով կլինի Երևանում։ Բանակցություններ են նախատեսված ՀՀ վարչապետի, նախագահի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարի հետ, հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը նոյեմբերի 10-11-ին պաշտոնական այցով կգտնվի Երևանում», - ասել է Զախարովան՝ ճեպազրույցի ժամանակ: «Այցի ծրագրով նախատեսված են հանդիպումներ ՀՀ վարչապետի, նախագահի, ԱԳ նախարարի հետ։ Նա նաև ծաղկեպսակ կտեղադրի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի հավերժական կրակի մոտ»,- ասել է նա:

Ըստ Զախարովայի՝ հայկական կողմի հետ Լավրովի հանդիպումների ընթացքում կքննարկվի երկկողմ համագործակցության հարցերի լայն շրջանակ, ներառյալ՝ ՀԱՊԿ-ը և ԵՏՄ-ն, նաև տարածաշրջանային անվտանգության հարցեր, ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղի կարգավորումը: