Ես այդ արժեհամակարգի կրող չեմ

Ես այդ արժեհամակարգի կրող չեմ

Ավարտեցի՞ք Իջեւանում ասֆալտ փռելու գործընթացը, անձամբ էիք ասֆալտ փռող մեքենայի ղեկին նստել, ասֆալտի նկատմամբ կարծես գենետիկ հակում ունեք՝ հարցրինք Սիփան Փաշինյանին։ «Որպես այդպիսին՝ ես ասֆալտ չեմ փռել. կիրակի օր էր, ես սիրում եմ ինչ-որ բանով զբաղվել, Իջեւանի դեպի վեր բարձրացող փողոցներից մեկում կանգնած էինք ընկերներով, խայտառակ վիճակ էր, ասֆալտի մնացորդները հավաքել էինք դրանից առաջ։ Ընկեր ունեի, որ «կատոկ» ուներ, որոշեցինք այդ հատվածը նորոգել՝ մոտ երկուսուկես ժամ այդ «կատոկով» փողոցն ուղղեցի։ Ընդամենը` դա»:

Պարոն Ալեքսանյանը շատ կնեղանա, որ իրենից մի «ԿամԱԶ» չեք ուզել` հանրային այդ աշխատանքներն իրականացնելու համար։ «Սամվել Ալեքսանյանին չեմ ճանաչում»: Հրաչ Հակոբյանն ասում է` չեմ ճանաչում, Հայկ Մարությանն ասում է` Ալեքսանյանն ինքը` ինքը չէ. ինչո՞ւ եք «ուրանում ձեր եղբորը»։

«Ալեքսանյանին ճանաչում եմ սոցիալական ցանցերից, բառ փոխանակած չկամ։ Սա ասում եմ ոչ թե նրա համար, որ ուրանում եմ, ասենք, Սամվել Ալեքսանյանին կամ Պողոս Պողոսյանին, որին դուք չեք սիրում, լավ ասենք` Պետրոս Պետրոսյանին, այլ որ Ալեքսանյանին չեմ ճանաչում»: Իսկ Նիկոլ Փաշինյանի քավորին, որը պետք է ընտրվի Իջեւանում, ուր Դուք «ասող» եք եւ ուր ասֆալտ էիք փռում, ճանաչո՞ւմ եք։ «Քանի կար, ասում էիք` տարածքային կառավարման նախարարությունում եմ «ասող», հետո` խորհրդարանում, հիմա էլ` Իջեւանում։ Ես Իջեւանում «ասող» չեմ եւ, ընդհանրապես, այդ մտածելակերպի, այդ արժեհամակարգի կրողը չեմ»: