Սրտի ծայրամասը ո՞րն է, որտեղից էլ վնասվի, մահացու է

Սրտի ծայրամասը ո՞րն է, որտեղից էլ վնասվի, մահացու է

Մեծը հենց նրանով է մեծ, որ իր ասածը բոլոր ժամանակներում կարող ես կրկնել։ Տեսեք թե ինչպես է Սպարապետը հակադարձում Նիկոլի դժբախտ, դժգույն, ամայի չբնակեցված քաղաքների, գյուղերի հանձնմանը․ 

«Տեսեք, թե ինչ բառ են գործածության մեջ դրել, ծայրամասային գյուղ... Ծայրամասային գյուղ կարող է Ռուսաստանն ունենալ։ 
Սրտի չափ մի երկիր ենք, սրտի ծայրամասը ո՞րն է։ Որտեղից էլ վնասվի, մահացու է»։
Հայաստանի ողջ անկյուններից «ծայրամասեր հանձնվեցին» , անդամահատվեց երկիրը, գոնե հասկանու՞մ են, որ մի սրտի չափ  Հայաստանում ծայրամաս լինել չի կարող, դա ամբողջական սիրտ է։ Ով կռիվ տվեց Հայաստանի համար, մեր հող ու ջրի համար, ձերբակալվեց, ով ընդվզեց, որ չի կարելի սեփական երկիրը հանձնել, հետապնդումների ենթարկվեց։  

Հիմա պատճառներ եք որոնում, թե ինչու Փաշինյանը ընկել է Արմենների հետևից, մեկին մահվան դուռը հասցրեց, անցել է մյուսին, հետո կանցնի հաջորդին, հաջորդին, հաջորդին․․․ հերոսներին, զոհվածների ծնողներին․․․ Ու դա կտևի այնքան ժամանակ, մինչև իր ձեռքերը շղթայեն։ Մինչև հայ ժողովուրդը հասկանա, որ իր փրկությունը ինքը պիտի ստանձնի։  Վազգենն այդ մասին էլ է ասել․ 

«….Եվ եղել է, որ մեր ձեռքով բացել ենք մեր անառիկ ամրոցների դարպասները ու մեր սիրելի թշնամուն ասել ենք՝ արի, քոնն է, արի ու կեր մեզ, մեր բարիքը, վառիր մեր տունը, մենք քեզ արժանի ենք: Թե ինչ-որ խելառ էլ հանկարծ որոշել է դիմադրել, մեր ձեռքով հերն անիծել ենք»: