Հայազգի ռեստորատորը արժանացել է մրցանակի
Կրասնոդարում տեղի է ունեցել ամենամյա «Տրիումֆ» մրցույթի հաղթողների պարգեւատրման հանդիսավոր արարողությունը։ Հիշեցնենք, որ մրցույթը կայանում է տարբեր ոլորտներում, բիզնեսում եւ հասարակական կյանքում գործող պրոֆեսիոնալ մասնագետների շրջանում։ Այս տարի հյուրընկալության ոլորտում «Տրիումֆ»-ի ոսկե մեդալին է արժանացել հայ ռեստորատոր Հրաչ Շամյանը։ Նա մի քանի ռեստորանային կոնցեպտների հեղինակ է Կրասնոդարում եւ Սոչիում։ Իր ռեստորանային ցանցի առաջին ռեստորանը Շամյանը բացել է 9 տարի առաջ։ Արդեն մեկ տարի անց փորձել է իրականացնել բուրգեր-բարի նախագիծ, որտեղ մարդիկ կկարողանային նախաճաշել։ Հետո արդեն ստեղծել է նոր ռեստորան։
Երկու նախագծերն էլ հաջողությամբ են պսակվել։ Շամյանը կարողանում է բազմաթիվ այցելուների գրավել իր առաջարկով եւ ստանալ հազարավոր դրական արձագանքներ։ Հյուրընկալության ոլորտում արծաթե մեդալն ստացել է «ԱՍՄ» ընկերության խորհրդատու Միխայիլ Մուսայելյանը։ Նա հանդիսանում է հյուրանոցային եւ հյուրանոցաառողջարանային բիզնեսի զարգացման մասնագետ եւ կարողանում է իրականացնել հաջողված նախագծեր, համադրելով ժամանակակից օրենսդրության ընձեռած հնարավորություններն ու արդի կառավարչական մեթոդները։
Մեկ այլ հայազգի գործարար՝ «Յունոնա Ինվեստ ԼՏԴ»-ի արտադրության ղեկավար Արտեմ Խաչատրյանն էլ արժանացել է «Տաղանդավոր գյուղատնտեսներ» ոլորտում բրոնզե մեդալի։ Միջոցառումը տեղի է ունեցել Կրասնոդարի ակադեմիական դրամատիկ թատրոնոում։
Կարծիքներ