Դուրովի գործը փակված չէ, իսկ գտնվելու վայրն անհայտ է

Դուրովի գործը փակված չէ, իսկ գտնվելու վայրն անհայտ է

Ֆրանսիայում շարունակվում է Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի դեմ գործի հետաքննությունը։ Այս մասին հայտարարել է նրա փաստաբան Դավիդ-Օլիվյե Կամինսկին։

«Ոչ, գործը փակված չէ, բայց ամեն ինչ գնալով լավանում է, իրականում ամեն բան լավ է», - նշել է նա:

Պաշտպանը հրաժարվել է ասել, թե կոնկրետ որտեղ է Դուրովը գտնվում Ֆրանսիան լքելուց և Դուբայ մեկնելուց հետո։

Միաժամանակ նա նշել է, որ Ֆրանսիայի արդարադատության համակարգի հետ կապված խնդիրներ չկան։