Համատեղ արտադրություն կսկսեն 

Համատեղ արտադրություն կսկսեն 

Բելառուսական «ՄԱԶ» եւ ռուսական «ԿԱՄԱԶ» գործարանները պայմնավորվել են համատեղ արտադրություն սկսելու մասին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանում Բելառուսի դեսպան Վլադիմիր Սեմաշկոն։ Արտասահմանյան արտադրանքի՝ տեղականով փոխարինման հարցի հետ կապված, դեսպան Սեմաշկոն նշել է, որ կան ուղղություններ, որոնցում Մինսկը կարող է աջակցել Մոսկվային։

Նա ընդգծել է, որ Բելառուսում պատրաստ են իրենց բոլոր ձեռնարկությունների բազաների վրա սկսել համատեղ արտադրություններ ռուսների հետ, որպեսզի իրականացվի արտասահմանյան արտադրանքի՝ տեղականով փոխարինման ծրագիրը, որը առաջնահերթ կարեւորություն ունի Ռուսաստանի համար հատկապես այժմ, երբ Մոսկվան գտնվում է բավականին լուրջ սանկցիաների տակ։