Իրանի Արևելյան Ատրպատական նահանգում ԱԹՍ է ընկել

Իրանի Արևելյան Ատրպատական նահանգում ԱԹՍ է ընկել

Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուց անօդաչու թռչող սարք է ընկել երեքշաբթի օրն Իրանի Արեւելյան Ատրպատական նահանգի Խոդա Աֆարին (Խուդաֆերին) շահրեստանում (մարզ)։

Այս մասին, Իրանի «ԻՌՆԱ» տեղեկատավական գործակալության փոխանցմամբ, հայտնել է Խոդա Աֆարինի ղեկավարը:

IRNA-ի հետ զրույցում Ալի Ամիրին ասել է, որ պատահարը տեղի է ունեցել Մինջավան շրջանի Գարա Գոչ գյուղում,  ԱԹՍ-ի անկման պատճառով զոհեր չեն եղել:

Ռազմական փորձագետները հետաքննություն են անցկացնում պարզելու անօդաչու թռչող սարքի սեփականատիրոջը և վայրը, որտեղից այն բարձրացել է:

Ամենայն հավանականությամբ ԱԹՍ-ը գործել է Ադրբեջանի Հանրապետության ղեկավարության ներքո։ Ավելի վաղ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը հայտնել էր, որ հակառակորդը հարավային ուղղությամբ՝ Խուդաֆերինի ջրամբար, մեծ կորուստներ կրելով նահանջում է։ 

Խուդաֆերինի ջրամբարը Արցախի և Իրանի սահմանին է։ Ջրամբարի հատվածը ռազմավարական նշանակություն ունի նաև Իրանի համար։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նշել էր, որ առավել ծանր մարտեր ընթանում են Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր, Կովսական և Միջնավան համայնքների տարածքներում: