Հայտարարություն ԿԸՀ նախագահի ենթադրյալ ապատեղեկատվության մասին

Հայտարարություն ԿԸՀ նախագահի ենթադրյալ ապատեղեկատվության մասին

Հ  Ա  Յ  Տ  Ա  Ր  Ա  Ր  ՈՒ  Թ  Յ  ՈՒ  Ն    

ԿԸՀ նախագահի ենթադրյալ ապատեղեկատվության մասին

Երեկ, ԿԸՀ  նախագահ Մուկուչ Տիգրանյանը պաշտոնեական հայտարարություն տարածեց այն մասին, որ քարոզչական պաստառների ժամանակավրեպ տեղադրումը ԸՕ-ի խախտում չի, չներկայացնելով որևէ իրավական հիմնավորում, այդ թվում, ԿԸՀ-ին հասցեագրած մեր համապատասխան հաղորդման  շրջանակներում:

Այդ կապակցությամբ հ ա յ տ ա ր ա ր ու մ ենք, որ քարոզչական ժամանակավրեպ  պաստառները հայտնվել են Վարչապետի կողմից սահմանադրական բացահայտ խախտմամբ արտահերթ ընտրությունների անցկացման օր նշանակելու, այսինքն, ԿԸՀ-ի կողմից  ԸՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված  դրույթի պահանջների նույնքան բացահայտ անտեսման հետևանքով: Ավելին, այդ ենթադրյալ խախտումը  քաղաքական ուժերի մի մասի համար ժամանակավրեպ  քարոզչություն իրականացնելու  առիթ է հանդիսացել, իսկ մյուս՝  օրինապաշտ  մասը ձեռնպահ է մնացել  օգտվելու դրանից, ինչի արդյունքում, խախտվել է ԸՕ 3-րդ հովածով սահմանված հիմնարար  դրույթներից մեկը՝ հավասար ընտրական իրավունքը:

Այս հիմքով, մեկ անգամ ևս, հ ո ր դ ո ր ու մ  ենք ՀՀ Գլխավոր դատախազությանն, անդրադառնալ   ս.թ. մայիսի 7-ի մեր թիվ 11 հաղորդմանը և իրավական գնահատական տալ, ԿԸՀ  կողմից  ԸՕ պահանջների անտեսմանը կամ խախտմանը ինչպես նաև, ԿԸՀ նախագահի ենթադրյալ ապատեղեկատվությանը:

ԸՕՎՀՀ