Թրամփը կոչ է արել ՄԱԿ-ին պատժել Չինաստանին՝ կորոնավիրուսի տարածման համար

Թրամփը կոչ է արել ՄԱԿ-ին պատժել Չինաստանին՝ կորոնավիրուսի տարածման համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել պատասխանատվության ենթարկել Չինաստանին՝ կորոնավիրուսի տարածման համար։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

«Վիրուսի առաջին օրերին Չինաստանը դադարեցրեց տեղաշարժը երկրի ներսում։ Սակայն թույլ տվեց, որպեսզի ուղեւորները հեռանան երկրից օդանավներով եւ վարակեն աշխարհը։ ՄԱԿ-ը պետք է պատասխանատվության ենթարկի Չինաստանին իր գործողությունների համար»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը։

Նշենք, որ Թրամփը կորոնաթեմայով մշտապես մեղադրում է Չինաստանին։