Պահանջում են Մակրոնի հրաժարականը. ամբողջ Ֆրանսիայում բողոքի ցույցեր են
Ամբողջ Ֆրանսիայում ձախ կուսակցությունների կողմնակիցների զանգվածային ցույցեր են տեղի ունենում։ Ցուցարարները դժգոհություն են հայտնում ձախակողմյան «Նոր ժողովրդական ճակատ» կոալիցիայի թեկնածուին վարչապետ նշանակելուց՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրաժարվելու կապակցությամբ և պահանջում են նրա հրաժարականը։
Ինչպես հայտնում է actu.fr պորտալը, բողոքի ցույցերն արդեն սկսվել են Նանտում, Լե Մանում և Նիցցայում։ Մասնակիցները Մակրոնին մեղադրում են «բռնի հեղաշրջման» և «ընտրությունների գողության» մեջ, քանի որ նա մերժել է «Նոր ժողովրդական ճակատ» -ի ծրագիրը, չնայած այն հանգամանքին, որ կոալիցիոն կուսակցությունները խորհրդարանում ավելի շատ տեղեր են ստացել, քան նախագահական դաշինքը և աջակողմյան «Ազգային միավորում» կուսակցությունը։
Վրդովմունք է առաջացրել նաև աջ կենտրոնամետ ներկայացուցիչ Միշել Բարնիեի՝ վարչապետի պաշտոնում նշանակումը, որի կուսակցությունն ընտրություններում զբաղեցրել է միայն չորրորդ տեղը։
Ընդհանուր առմամբ, նախատեսվում է մինչև 150 միջոցառում ամբողջ երկրում, այդ թվում՝ Փարիզում։ Դրանցում ներգրավված են քաղաքական գործիչներ, ակտիվիստներ և երիտասարդական կազմակերպություններ:
Իշխանություններն ակնկալում են, որ փողոցներ դուրս կգա մինչև 30 հազար ցուցարար, որից 8 հազարը՝ Փարիզում: Le Figaro թերթը, ոստիկանությանը հղումով, գրում է, որ իրավապահները մտավախություն ունեն արմատական տարրերի մասնակցությամբ հնարավոր անկարգությունների հետ կապված։
«Օլիմպիական զինադադարը, ըստ երևույթին, ավարտվել է», - ասել է ոստիկանության պաշտոնյան:
Կարծիքներ