Ինչ են պահանջում բռնագանձել դատավոր Անի Հարությունյանից

Ինչ են պահանջում բռնագանձել դատավոր Անի Հարությունյանից

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 13 անշարժ գույք՝ Երևանում, 1 անշարժ գույք Կոտայքում, 3 անշարժ գույք՝ Վրաստանում. 1 անշարժ գույքի ձեռքբերման արժեքը. 2 տրանսպորտային միջոց. 1 իրավաբանական անձում մասնակցությունը. 2 չմարված ավանդների գումարները. Տրամադրված փոխառության պահանջի իրավունքը. 86 միլիոն 930 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ. 954 միլիոն 519 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդի և օրինական եկամուտներով չհիմնավորվող՝ բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված դրամական միջոցների հանրագումար: