Արթուր Վանեցյանը երեկոյան Ազատության հրապարակում էր

Արթուր Վանեցյանը երեկոյան Ազատության հրապարակում էր

Այսօր երեկոյան` ժամը 22:30-ի սահմաններում, Ազատության հրապարակում գտնվող մեր լրագրողը տեսել է, որ հրապարակում է նաև Արթուր Վանեցյանը: Նա այցելել է զոհվածների ծնողներին, որոնք հրապարակում վրան են խփել և շարունակում են իրենց պայքարը: Մոտ 3 ժամ Վանեցյանը անց է կացրել հրապարակում, զրուցել է ծնողների հետ:

Հրապարակում էր նաև պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը: Մեր թղթակիցն ականատես է եղել, թե ինչպես են Վանեցյանին տեսնելով` տարբեր մարդիկ մոտեցել և համոզել, որ նորից վերադառնա Ազատության հրապարակ և շարունակի ապրիլի վերջին սկսած նստացույցը: Ասել են, որ պատրաստ են գալ և նրա հետ նստել հրապարակում: