Շուրջ 2 մլն դոլարի մեքենա՝ Պետական գույքի կառավարման կոմիտեին

 Շուրջ 2 մլն դոլարի մեքենա՝ Պետական գույքի կառավարման կոմիտեին

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեն վերջերս «ԱՎԱՆՏԳԱՐԴ» ՍՊԸ-ից ձեռք է բերել 780 մլն ՀՀ դրամի կամ 2 մլն 14 հազար ԱՄՆ դոլարի մարդատար մեքենաներ:

Պայմանագրում նշված է, որ ձեռք է բերվում 39 հատ Վոլվո EX40 մակնիշի էլեկտրոմոբիլներ: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կարկառուն դեմքերը սիրում են իրենց ծառայողական պարկը թարմացնել էլեկտրոմոբիլներով, ինչ վրա օգտագործվում են ահռելի դրամական միջոցներ պետբյուջեից:

Ոչ վաղ անցյալում՝ Փաշինյանը և իր թիմակիցները հայտարարում էին, թե իբրև ծառայողական մեքենաների թիվը նկատելիորեն կրճատվել է, ստացվում է, որ կրճատվելու փոխարեն նոր գնումներ են անում պետբյուջեի հաշվին, այն էլ էլեկտրոմոբիլներ:

Ծառայողական պարկը թարմացնում են նաև համայնքային ՔՊ-ական ղեկավարները՝ Մեծամորի, Սպիտակի համայնքապետերը: Երևանի քաղաքապետարանն էլ ձեռք է բերել 644 հազար ԱՄՆ դոլարի էլեկտրոմոբիլներ:
Փաստորեն, ոչ միայն Հայաստանում չեն պակասում «պադավատները», այլ ընդհակառակը՝ այն միայն նոր թափ է հավաքում: