Պատրաստվում ենք զոհվածի տեղեկանքները հետ տալ կառավարությանը և պահանջել մեր որդիներին (Տեսանյութ)

Պատրաստվում ենք զոհվածի տեղեկանքները հետ տալ կառավարությանը և պահանջել մեր որդիներին (Տեսանյութ)

Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիաները շարունակվում են։

«Զինվոր» հ/կ համագործակցությունների համակարգող խորհրդի անդամ Մարգարիտա Խաչատրյանի գլխավորությամբ  այստեղ են նաև սևազգեստ մայրերը  և ինպես նախորդ անգամ, այսօր ևս պահանջում են, որ Արցախյան շարժման սկզբից մինչև օրս ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին տրամադրվի  30 միլիոն դրամ աջակցություն, այնպես, ինչպես Մարտի 1-ի զոհերի ընտանիքներին։

Մարգարիտա Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ կառավարության ներկայացուցչի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ երկուշաբթի իրենց կընդունեն կառավարությունում և կքննարկվի բոլոր հուզող հարցերը։

Ակցիայի ընթացքում Մարգարիտա Խաչատրյանին մոտեցավ մի կին, որից հետո վիճաբանություն սկսվեց։

Կինը նշում էր, որ այս ամենը կազմակերպել են նախկին իշխանությունները՝ նոր կառավարության անունը գցելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում։