Նիկոլ Փաշինյանի արձագանքը․․․

Նիկոլ Փաշինյանի արձագանքը․․․

Սովորաբար Հայաստանում թեժ ու լուրջ իրադարձությունների ժամանակ միշտ բացում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի էջը՝ հասկանալու, թե ինչ կամ ինչպես է արձագանքել։ Դա շարքային քաղաքացու մտահոգություն է՝ ինչպես է երկրի ղեկավարդ անդրադարձել երկրի համար կարևոր իրադարձությանը։ Ու համարյա միշտ, երկրի համար կարևոր ոչ մի հարցի մասին վարչապետը չի արձագանքում կամ ինչպես ասում են՝ լայվ չի մտնում։ Անարձագանք։  Մի երկու, երեք օր լռել, հետո, մի նոր ավելի մեծ թեմա է «մեջ գցել» ու մոռացնել  հինը։ Թեմաների սկանդալայնությամբ վարչապետը կարողանում է մոռացնել տալ օրվա սկանդալային թեման, որովհետև վաղը սպասվում է էլ ավելի մեծ սկանդալ։ Չթվարկեմ, որովհետև երկու տարի է՝ հանրությունն ապրում է անորոշ․ սկանդալային, արդյունք չգրանցող թեմաներով․․․

Այսօր Միքայել Մինասյանի «Մուծում ես սիմվոլիկ գումար, երբեք չես գալիս Հայաստան, բոլոր քրեական գործընթացները միանգամից դադարեցվում են. Միքայել Մինասյանը՝ Վանեցյանի հետ զրույցի ու Փաշինյանի առաջարկի մասին» հրապարակումից որոշ ժամանակ հետո էլի բացում եմ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջը, ոնց ուզում է լինի, մի բան գրած կլինի ու ահա մեկ ժամ առաջ արված գրառումը․

Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան

Մեր Մեխակը տուն ունի արդեն։

Ամբողջ ժողովուրդը սպասում էր հենց այդ լուրի՞ն։ Նման քանի՜, քանի հարյուրավոր անտունների է տուն նվիրել անգամ «Կիսաբաց լուսամուտները», հետո՞ ինչ․․․  Ինչքա՜ն կարելի է։ Ազգը սպասում է մինչև այսօր, թե ինչ էր ասում Լավրովը, դուք մի այլ հեքիաթ եք պատմում։ Ինչքա՜ն կարելի է։ Ինչքա՜ն կարելի է անկարևոր թեմաներով կերակրել, չխոսել այն մասին, ինչ հետաքրքրում է ժողովրդին․․․ Ձեր արձագանքը երկրի կարևորագույն թեմաներին՝ լռությունն է։ Փակ վերքը երկար չի կարող դիմանալ, բացեք ի վերջո․․․