Netflix-ը մտադիր է ամեն շաբաթ նոր ֆիլմ թողարկել

Netflix-ը մտադիր է ամեն շաբաթ նոր ֆիլմ թողարկել

Netflix հայտնի ստրիմմինգային ծառայությունը հայտարարել է ընթացիկ տարվա իր պլանների մասին։ Ըստ այդմ, Netflix-ը ջանքեր է գործադրելու, որպեսզի ամեն շաբաթ նոր կինոնկար թողարկի, ուրախացնելով կինոմաններին՝ մասնակցությամբ ամենահայտնի աստղերի։ Հատկապես ուշադրություն է դարձվելու Զաք Սնայդերի «Մահացածների բանակը» կինոնկարին եւ Պաոլո Սարրենտինոյի «Աստծո ձեռքը» կինոնկարին։ Բացի այդ, ստրիմմինգային ծառայությունը կթողարկի Ադամ Մակքեյի «Վերեւ մի նայիր», Հոլլի Բերրիի «Կապտուկների մեջ», ինչպես նաեւ Սեմ Լեւինսթոնի «Մալքոլմն ու Մերին» եւ այլ կինոնկարներ։ Այդ եւ Netflix-ի մյուս նոր թողարկելիք ֆիլմերում, որոնք թվով յոթանասունն են լինելու, հանդես են գալու հետեւյալ աստղերը՝ Լեո Դի Կապրիոն, Ջեյն Ջոնսոնը, Զենդեյա, Իդրիս Էլբան, Գալ Գադոթը, Ռայան Ռեոյնոլդսը, Մերիլ Ստրիպը, Ջեյկ Ջիլենհոլը։