Ահազանգում է Կարո Փայլանը

Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը, ով ահազանգել էր ավելի վաղ Վանի շրջակայքում գտնվող քաղաքներում եղած հայկական ճարտարապետական կոթողների անտեսված ու անխնամ վիճակի մասին, այժմ էլ Թուրքիայի Մշակույթի նախարարության ուշադրությունն է հրավիրել Ամիտա պատմական քաղաքում պահպանված վերջին հրեական սինագոգի անխնամ վիճակի մասին։
Սինագոգը 15-րդ դարի կառույց է եւ արտացոլում է այդ տարածքի՝ տվյալ ժամանակի ճարտարապետության յուրահատկությունները։ Ինչպես գրում է «ԱԿՕՍ» պարբերականը, սինագոգը որպես աղոթատեղի ծառայել է մինչեւ 1960 թվականը։ Տանիքը փայտաշեն է եւ կարող է ցանկացած պահի փլվել եւ կարիք ունի հրատապ նորոգության։ Կառույցը 2002 թվականին Դիյարբեքիրի նահանգային իշխանությունների կողմից որպես մշակութային արժեք ցանկագրվել է բայց քսան տարվա մեջ վերջինս չի վերանորոգվել։
Կարծիքներ