Բանակն էր մնացել, նրան էլ է ասել, որ հայկական չի․․․

Օնլայն հարթակում մի շատ երկար խնդրանք հայտարարության նման տեքստ է շրջում, որով խնդրվում է զինվորների հարազատներին, ընկերներին, ժողովրդին, որ Բանակի մասին անհարկի տեղեկատվություն չտան, ինչ որ բաներ չգրեն և այլն։ Զարմանքից քար ես կտրում՝ լավ, էս իշխանությանը տեսնելով, նրա գործելակերպից հետո դուք բա՞ն եք ուզում թաքցնել Ադրբեջանից։ Էլ բան կա՞, որ Ադրբեջանը չգիտի։ Վերջապես ե՞րբ եք ընդունելու, որ Հայաստանը ֆիզիկապես հայտնվել է Ադրբեջանի ափի մեջ։ Էդ հայտարարությունը ուղիղ գրեիք իրեն գերագույն հրամանատար հռչակած մարդուն ու նրա թիմակից գեներալիտետին, ասեիք՝ հանկարծ էլի ֆեյսբուքում կամ հիմա զարգացել ես՝ տելեգրամում, բան չգրես Բանակի մասին։ Վարչապետի ու իր կնկա 11 հազար դասալիքի մասին հայտարարությունից հետո էլ դրանից վտանգավոր ական ո՞վ կարող է տեղադրել։ Թուրքին նաղդ կանչում են են՝ «գյալ մանի թութ»։
․․․Կամ ո՞նց եք մոռանում, որ 2023 թվականի ապրիլի 21-ին, հայոց ցեղասպանությունից օրեր առաջ, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «Մեր բանակը հայկական չի եղել»: Մոռացե՞լ եք, որ ասել է՝ համաձայն եմ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հետ, որ «Մեր բանակը հայկական չի եղել»: Հետն էլ «հաթաթա է տվել». «Մի հատ էլ ասում եք՝ «էս ի՞նչ եք ասում»:
Իսկ համոզվա՞ծ եք, որ սխալ է ասում»։ Հաղթած, թուրքին ծնկի բերած Բանակի մասին հայտարարել է, որ 44-օրյա պատերազմը սկսվել է ոչ թե 2020 թվականին, այլ՝ 2015 թվականի օգոստոսին, 2016 թվականի ապրիլին: Ո՜նց չհամաձայնես նրա հետ, թուրքը միշտ էլ պատրաստ է եղել հոշոտելու, բայց սպասել է, որ Նիկոլի նման մեկը գա, որ համփ անի։ Թե չէ մինչև նրա գալը Բանակը նրա մռութը ջարդում էր։ Վկայություն՝ մեր հաղթանակները։
Կարծիքներ