ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների մակարդակով նիստը կկայանա առաջիկա օրերին

ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների մակարդակով նիստը կկայանա առաջիկա օրերին

Հավաքական անվտանգության պայմանագրի Խորհրդի նիստը անդամ պետությունների ղեկավարների մակարդակով կկայանա առաջիկա օրերին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ըստ «ՌԻԱ Նովոստիի» փոխանցման՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպման ժամանակ։ Այն կկայանա անմիջապես ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստից հետո։

Հիշեցնենք, որ Լավրովը այցով գտնվում է Մինսկում, որտեղ հանդիպել է նախագահ Լուկաշենկոյի եւ ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյի հետ։