«Հայրենիք» հիմնադրամը սկսում է առաջին անհրաժեշտության սննդի և պարագաների հավաքագրում

«Հայրենիք» հիմնադրամը սկսում է առաջին անհրաժեշտության սննդի և պարագաների հավաքագրում

«Հայրենիք» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Արսեն Բաբայանը գրել է․

«Անհրաժեշտ է գործել հայտարարված ռազմական դրության կանոնների սահմաններում

Երեկ «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի կողմից հնչեցված միտքը, որ Պաշտպանության նախարարության հետ համաձայնեցված կնախաձեռնի հավաք և կմեկնի սահման, մեր համակիրների և կուսակից ընկերների շրջանում մեծ արձագանք է ստացել։ Հարյուրավոր մարդիկ են դիմել մեզ կամավորագրման համար։

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրությունը և ՀՀ ԶՈւ կողմից իրականացվող զորահավաքը, մեր բոլոր ընկերներներին խնդրում ենք գործել հայտարարված ռազմական դրության կանոնների սահմաններում, պատրաստ սպասել զինվորական կոմիսարիատների կանչերին, այդպիսի կանչի դեպքում անմիջապես ներկայանալ և կատարել ՊՆ-ի կողմից ձեր վրա դրված խնդիրը։ Խնդրում ենք զերծ մնալ ռազմական դրության կանոններից չբխող որոշումներից և գործողություններից։

Բարի ծառայություն, Աստված պահապան մեր զինվորներին

Տեղեկացնենք նաև, որ «Հայրենիք» հիմնադրամը սկսում է առաջին անհրաժեշտության սննդի և պարագաների հավաքագրում, որն առաջիկայում կփոխանցվի ըստ անհրաժեշտության»։