Քաղաքականություն

Չգիտեմ որն է ավելի շատ՝ մոտեցող փորձանքի վտա՞նգը, թե՞ ձեր մանիպուլյացիաների անհեթեթությունը

Չգիտեմ որն է ավելի շատ՝ մոտեցող փորձանքի վտա՞նգը, թե՞ ձեր մանիպուլյացիաների անհեթեթությունը

Տարբեր «մուր-բլինկենների» եւ ընկերների կողմից արևմտյան օրակարգը սպասարկելու ընթացքում էժանագին  մանիպուլյացիաներն արդեն կայուն ձև են ստանում։

Այն մարդուն, ով իրեն համարում է Հայաստանի Անվտանգության խորհրդի մի ամբողջ քարտուղար հարցրեք` եթե նույնիսկ ենթադրենք, որ ադրբեջանցիները սպանել են հայերին, «որովհետև այնտեղ եվրադիտորդներ չկային, այլ ռուսներ էին», ապա համարձակվում եմ հիշեցնել թավշյա քաղաքական գործիչներին, որ ազերին կրակել է ոչ թե Ռուսաստանի կամ Ֆրանսիայի, այլ Հայաստանի օկուպացված տարածքից դեպի Հայաստանի ինքնիշխան տարածքի խորքը և սպանել չորս հայ մարդու։ Ո՞վ է ի վերջո պատասխանատու ՀՀ տարածքային ամբողջականության և ՀՀ քաղաքացիների անվտանգության համար։

Ռո՞ւսը, Ֆրանսիացի՞ն, Ամերիկացի՞ն, թե՞ ՀՀ իշխանությունները։

Եվ այս պարագայում երեք հարց.

1. Ինչո՞ւ հայկական իշխանությունը հրաման չի տալիս Հայաստանի տարածքը մաքրել օկուպանտներից:

2. Ինչո՞ւ ձեր «սիրելի» դիտորդների հաշվետու տարածքներում հայերի բազմաթիվ սպանություններից հետո դուք ծպտուն չեք հանուն ՀՀ տարածքներում բնակչության և զինվորականների անվտանգության ապահովման հարցում տոտալ ձախողման մասին։ 

3. Ինչո՞ւ հրաման չեղավ համարժեք պատասխանել ադրբեջանցիների կողմից հայերի սպանությանը:
Եվ նույնիսկ հակառակը, Ձեր կողմից սպառնալիքներ հնչեցին «պատժել այն հայերին, ովքեր կխախտեն առաջնագծում զենքի կիրառման համար սահմանված կանոնները»:
Դուք հասկանո՞ւմ եք, թե ինչ եք խոսում: 

Ձեզ լսելով ես իրականում արդեն չգիտեմ, թե հիմա ինչն է ավելի շատ՝ մոտեցող փորձանքի վտա՞նգը, թե՞ ձեր մանիպուլյացիաների անհեթեթությունը։
 

Լրահոս

Ամենաընթերցված

Շատ կարեւոր հաշիվը

Շատ կարեւոր հաշիվը

Հաշվե՞լ եք, թե որքան մարդ է մտահոգ գյուղմթերքի արտահանման սահմանափակումների հետեւանքով առաջացող խնդի...

×
Gallery Image