Վիքիպեդիայում հրեշավոր շտրիխ- կոդ՝ կապված Կուտոյանի մահվան հետ

 Վիքիպեդիայում հրեշավոր շտրիխ- կոդ՝ կապված Կուտոյանի մահվան հետ

Վիքիպեդիայում արդեն տեղադրված է Գեորգի Կուտոյանի մահը։ Բաժիններից մեկը կրում է  «Հասարակական գործիչների հայտարարություններ» անվանումը։ Զավեշտը նրանում է, որ ոչ պատահականությամբ այդ բաժնում ներկայացված է միայն Հայաստանի Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանի և «Իրազեկ քաղաքացիներ» հասարակական կազմակերպության նախագահ Դանիել Իոաննիսյանի գնահատականը։ Պատահականությու՞ն է դա, թե կանխամտածված, ուղղորդված գործողություն։ Հազարավոր հասարականան քաղաքական գործիչներից այս երկու՞սն են ներկայացնում Հայաստանը։ Երկու սորոսականը։ Ներկայացնում եմ այդ բաժինը․
Հասարակական գործիչների հայտարարություններ
Գեորգի Կուտոյանի մահվան վերաբերյալ հայտարարություններով են հանդես եկել մի շարք հասարակական գործիչներ։

Հայաստանի Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ հրապարակումն է կատարել․ - «Օրեր առաջ վտանգներ մատնանշել էինք Վանեցյանի համար ու հուշել, որ կառավարությունը նրա անվտանգության մասին հոգ տանի, բայց սևերը, պարզվում է, «գիշերը» թիրախ են փոխել... Ցավակցում եմ Կուտոյանների ընտանիքին...»։

Հայաստանի Հանրային խորհրդի նորանշանակ անդամ, «Իրազեկ քաղաքացիներ» հասարակական կազմակերպության նախագահ Դանիել Իոաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ «Գեորգի Կուտոյանը ոչ օլիգարխ էր, ոչ կերակրատաշտից լափող: Չուներ անձնական թշնամիներ, համեստ կյանքով էր ապրում: Բայց Գեորգին շատ բան գիտեր Սերժ Սարգսյանի և ԱԱԾ-ի մասին: Շատ-շատ բան: Ողորմի»:

Սա հրեշավոր շտրիխ- կոդ է, որով սորոսականներն են առաջնորդվում։