Հայազգի գեղեցկուհին նվաճել է «Միսս Ուսանողություն» տիտղոսը

Հայազգի գեղեցկուհին նվաճել է «Միսս Ուսանողություն» տիտղոսը

Հայազգի գեղեկուհի Արմինե Հակոբյանը նվաճել է «Միսս  Ուսանողություն» համալսարանական տիղոսը՝ Համառուսաստանյան պետական արդարադատության համալսարանի Նարո-Ֆոմինսկյան քոլեջում անցկացված մրցույթում։ Այս մասին հայտնում է alphanews-ը։

Մրցույթի ժամանակ ուսանողները ցուցադրել են իրենց տաղանդները՝ երգել են, պարել, ասմունքել, հանդես եկել հումորային համարներով։ «Սա իմ առաջին մրցույթն է։ Բառեր չեմ գտնում, որպեսզի նկարագրեմ ապրումներս ու զգացողություններս։ Չէի սպասում, որ կհաղթեմ։ Սակայն շատ երջանիկ եմ»,- ասել է հայազգի գեղեցկուհին թագադրման ժամանակ։