ԱՄՆ-ում մահապատժի է ենթարկել «կախարդին» սպանած տղամարդը

ԱՄՆ-ում մահապատժի է ենթարկել «կախարդին» սպանած տղամարդը

Միացյալ Նահանգներում հերթական մահապատիժն է իրականացվել։ Ըստ CNN-ի, մահապատժի է ենթարկվել այն տղամարդը, ով 19 տարի առաջ բռնաբարել է ու սպանել մի կնոջ, ում կասկածել է իր հանդեպ կախարդություն գործադրելու մեջ։ Ըստ ԱՄՆ Արդարադատության նախարարության նյութերի, 2001 թվականին Վիլյամ Էմեթ Լեքրոյը մտել է 30 տարեկան Ջոան Լի Թիսլերի տուն, բռնաբարել է նրան, ապա՝ սպանել։ Հետո առեւանգել է Թիսլերի մեքենան եւ փորձել անցնել կանադական սահմանը, որտեղ սակայն ձերբակալվել է։ Արդեն ոստիկանական բաժանմունքում հոգեբույժի հետ զրույցի ժամանակ տղամարդը հայտարարել է, որ կարծում է, որ Թիսլերը իր դայակն է, որը իրեն ծաղրուծանակի է ենթարկել քսան տարի առաջ։ Տղամարդը համոզված է եղել, որ Թիսլերը իր հանդեպ կախարդական գործողություններ է կատարել եւ հիմա դա պետք է հանվի։ Լեքրոյը մահապատիժը հետաձգելու միջնորդություն է ներկայացրել, սակայն ԱՄՆ Գերագույն դատարանը այն մերժել է։ Մահապատիժն իրականացվել է մահացու ներարկման միջոցով։