«Զվարթնոց»-ի վնասված տանիքը փոխարինում են ժամանակավոր տանիքով

«Զվարթնոց»-ի վնասված տանիքը փոխարինում են ժամանակավոր տանիքով

Ամիսներ առաջ ուժեղ քամու հետեւանքով վնասվել էր «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տանիքը։ Քամին ամբողջությամբ պոկել էր այն՝ վնասելով նաեւ արգելոց-թանգարանի նախասրահի տանիքի ապակեպատ հատվածը։

Ինչպես տեղեկացանք, «Պատմամշակութային արգելոց-թանգարանի եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի հանձնարարականով, այս օրերին արգելոց-թանգարանի ժամանակավոր տանիքի շինարարական աշխատանքներն են ընթանում: Մինչեւ հիմնական ծածկի կառուցումը, ժամանակավոր ծածկի առկայությունն առաջիկա ամիսներին կերաշխավորի անվտանգ պայմաններ թանգարանային ցուցադրության եւ ֆոնդային առարկաների համար: