Իրանն արգելափակել է ՆԱՏՕ-ի՝ Թուրքիային աջակցող բանաձեւը

Իրանն արգելափակել է ՆԱՏՕ-ի՝ Թուրքիային աջակցող բանաձեւը

Աթենքը արգելափակել է ՆԱՏՕ-ի՝ Թուրքիային աջակցող բանաձեւը, որը դաշինքը ցանկանում էր ընդունել այն բանից հետո, երբ հայտնի էր դարձել, որ Իդլիբի սրացման հետեւանքով երեսունից ավելի թուրք զինվորական էր զոհվել։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

Ըստ հրապարակման, նախօրեի երեկոյան հունական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Նիկոս Դենդիասը հանձնարարական է տվել ՆԱՏՕ-ում Հունաստանի ներկայացուցչին, որպեսզի նշված տեքստի համաձայնեցման ժամանակ ընդունեն նաեւ Հունաստանի առաջարկները կապված այն բանի հետ, որ պետք է պահպանվեն Թուրքիա-ԵՄ փախստականների մասին համաձայնագիրը, որից հետո էլ Հունաստանը բանաձեւի հանդեպ կիրառել է «վետո»-ն։