Հատուկենտ անձինք են այցելել Ծիծեռնակաբերդ (ֆոտոշարք)

Հատուկենտ անձինք են այցելել Ծիծեռնակաբերդ (ֆոտոշարք)

Արտակարգ դրության պայմաններում ապրիլի 24-ի ավանդական քայլարշավը չկայացավ։ Չկայացավ նաեւ ավանդական ջահերով երթը։ Երեկ պարետ Տիգրան Ավինյանի կոչով, երեկոյան ժամը 21։00-ին մայրաքաղաքի բնակիչների մի մասը հանգցրեցին լույսերը եւ մոմեր ու լապտերներ ուղղեցին դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։

Այսօր հատուկենտ անձինք են այցելել հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու 1915-ի եղեռնի զոհերի հիշատակին։ Անգամ վարչապետն այցելել է միայն կնոջ հետ, այլ ոչ թե կառավարության անդամների։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը միայնակ է այցելել։ Հուշահամալիր գնալու մասին հաղորդել է նաեւ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։ Չնայած երեկվանից կամավորները ծաղիկներ են դնում անմար կրակի մոտ եւ զոհերի հիշատակը ոչ ոք չի մոռացել։