Սցենարի երրորդ փուլն է

Սցենարի երրորդ փուլն է

Արցախի «Արդարություն» խմբակցության անդամ Մետաքսե Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երբ 5 միլիոն դոլարի դիմաց Նիկոլ Փաշինյանն իր խամաճիկների հետ առաջին արդյունքը տվեց, թուրքերի հետ համագործակցության արդյունքում, վերացնելով մեր պատմությունը և ստեղծելով թուրքերին հարմար «հայկական պատմություն», շատ քչերը հասկացան և աղմուկ բարձրացրեցին:

Ավաղ...Նիկոլը «հաջողեց» ու թուրքերի հետ գրեց հաջորդ սցենարը՝ Արցախի հանձնումը, վերացնելով մեր անգին, դեռևս ապրել չհասցրած քաջորդիներին...Սցենարի երրորդ փուլն է՝  անիծյալը շարունակում է զոհել մեր տղաներին, որ «արդարացված» լինի Հայաստանի հանձնումը... նեռի ծնունդ...»։