Ժամանց

Ինչպես մեղմել հարբուխի տհաճ դրսևորումները

Ինչպես մեղմել հարբուխի տհաճ դրսևորումները

Հարբուխը շնչառական համակարգն ախտահարող ամենատարածված վարակներից մեկն է, որի դեմ պայքարում օրգանիզմն անցնում է բորբոքման բոլոր փուլերը։ Այս մասին գրում է doctor.rambler.ru-ն՝ վկայակոչելով քիթկոկորդականջաբան Մարինա Բոբիլևային։

Բժշկի խոսքով, եթե հարբուխը չի բուժվում մեկ շաբաթից ավելի, ապա հարկավոր է դիմել բժշկին։

Հիվանդությունն ինքնուրույն հաղթահարելու համար մասնագետը խորհուրդ է տալիս կիրառել աղաջուր, որը դեղատներում վաճառվում է ինչպես ողողման լուծույթների, այնպես էլ հատուկ կաթիլների կամ ցողացիրների տեսքով։ Ընդ որում՝ այս լուծույթները հակացուցված չեն անգամ փոքր երեխաներին։

Ինչպես նշել է Բոբիլևան, հարբուխի հետևանքով առաջացած քթի փակվածությունից ազատվելու համար կարելի է կիրառել անոթները նեղացնող կաթիլներ, որոնք օգնում են ազատել այտուցից, սակայն դրանց ազդեցությունը սովորաբար ժամանակավոր է լինում։ Բացի այդ, հարկ է հիշել, որ նման դեղամիջոցները կարող են կախվածություն առաջացնել, ուստի դրանց գործածության դեպքում հարկավոր է շատ զգույշ լինել։

Լրահոս

Ամենաընթերցված

Սա դեռ սկիզբն է

Սա դեռ սկիզբն է

Դուք նկատեցի՞ք` ինչ արագությամբ, հենց հունիսի 8-ին, Երեւանի փողոցներից անհետացան կանաչապատման եւ սան...

1 օր ջուր չի լինելու

1 օր ջուր չի լինելու

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Արզնի 1» ջրատարի վթարվ...

×
Gallery Image