Գաել Օնդուան բարեգործական աճուրդի կհանի Ռուսաստանի դրոշով իր կոշիկները

Գաել Օնդուան բարեգործական աճուրդի կհանի Ռուսաստանի դրոշով իր կոշիկները

Գաել Օնդուան բարեգործական աճուրդի է կհանի Ռուսաստանի դրոշով իր կոշիկները, որոնցով նա ելույթ է ունեցել Կատարում 2022 թվականի աշխարհի առաջնությանը։

 

«Իտալիայից և Ֆրանսիայից մի քանի թանգարաններ խնդրեցին ինձ իրենց ուղարկել կոշիկներս: Բայց ես ասացի. «Ոչ, իմ կոշիկները կմնան Ռուսաստանում»:

Հիմա բոլորն ուզում են իմ կոշիկները, բայց դրանք Ռուսաստանում բարեգործական աճուրդի կհանվեն։ Ես նաև ցանկանում եմ, որ դրանք ցուցադրվեն Ռուսաստանի որոշ թանգարաններում, որովհետև ամեն ինչ սկսվեց այնտեղից»,- ասել է Կամերունի հավաքականի կիսապաշտպանը Match TV-ին տված հարցազրույցում:

 

Ավելի վաղ Նորվեգիայում կոչ էին արել Ռուսաստանի դրոշով խաղակոշիկների համար պատժել Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող միակ ֆուտբոլիստին, ով մասնակցել է 2022 թվականի աշխարհի առաջնությանը, սակայն ՖԻՖԱ-ն դա չարեց։