«Հրապարակ». Սանավիացիայի ուղղաթիռները չունեն նավիգացիոն համակարգ

«Հրապարակ». Սանավիացիայի ուղղաթիռները չունեն նավիգացիոն համակարգ

Անցած տարի «Արմենիան Հելիքոփթերս» ՍՊԸ-ի կողմից ձեռք բերված բժշկական ուղղաթիռները, որոնց ֆոնին հպարտությամբ լուսանկարվում էր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, չունեն նավիգացիոն համակարգ, որն անհնար է դարձնում գիշերային թռիչքները։

Այսինքն՝ եթե ինչ-որ մեկի առողջական վիճակը վատանա մութն ընկնելուն պես, եւ անհապաղ Երեւան տեղափոխելու անհրաժեշտություն լինի, ապա սանավիացիայի ուղղաթիռով դա հնարավոր չէ անել։

«Արմենիան Հելիքոփթերս» ՍՊԸ կոմերցիոն տնօրեն Արամ Աբովյանը, պատասխանելով մեր հարցին, ասաց․ «Դա ուղղաթիռներից չէ, մեր՝ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ չէ դրան: Երբ պատրաստ լինի «Զվարթնոցը», եւ մնացած տեղերը պատրաստ լինեն ընդունելու, մենք այդ սարքերը կավելացնենք, գիշերը թռիչք կունենանք»։

Նշենք, որ անցած տարի մամուլում տեղեկություն տարածվեց, որ սանավիացիայի ուղղաթիռով Երեւան տեղափոխված քաղաքացին ճանապարհին մահացել է, քանի որ ուղղաթիռը հարմարեցված չէ բժշկական ծառայություններ մատուցելու համար։