Ստամբուլի ռուսական գլխավոր հյուպատոսության մոտ ցույցեր են տեղի ունեցել

Ստամբուլի ռուսական գլխավոր հյուպատոսության մոտ ցույցեր են տեղի ունեցել

Թուրքական մամուլի հրապարակումների համաձայն, անցյալ գիշեր ցույցեր են տեղի ունեցել Ստամբուլի ռուսական հյուպատոսության դիմաց։ Ցուցարարները վանկարկել են «Մարդասպան Ռուսաստանը պատասխան կտա դրա համար», «Մարդասպան Պուտինը պատասխան կտա», «Մարդասպան Ասադ եւ մարդասպան Պուտին» եւ այլ կարգախոսներ։

Նշենք, որ ցույցը սկսվել է այն բանից հետո, երբ Ասադի ուժերի կողմից օդային հարձակման արդյունքում զոհվել է 33 թուրք զինվորական։