Որ հայկական տելեգրամ ալիքի դեմ են պայքարում ադրբեջանցիները

Որ հայկական տելեգրամ ալիքի դեմ են պայքարում ադրբեջանցիները

Պատերազմի ընթացքում և դրանից հետո մամուլի նկատմամբ կիրառված սահմանափակումների արդյունքում, կտրուկ աճեցին այլընտրանքային ինֆորմացիոն աղբյուրների դիտումները: Տելեգրամ ալիքները դարձան ինֆորմացիայի փոխանցման ամենաարագ և ազատ միջոցը, սակայն բազմաթիվ ալիքների ցանկում վստահելի աղբյուր գտնելը դարձավ էլ ավելի բարդ, եղան դեպքեր, երբ Հայաստանի և սփյուռքի ընթերցողին ուղղված ալիքները բացահայտ ադրբեջանական պրոպագանդա էին անում, կեղծ տեղեկություններ տարածելով խուճապ և ընկճվածություն առաջացնում հայ ընթերցողի մոտ:

Թշնամու մեդիա քարզոչության թիրախ չդառնալու համար կարևոր է իմանալ, թե որ տելեգրամ ալիքներն են իրապես սպասարկում հայկական շահը:

SysMasis-ը անկախ Telegram ալիք է, որը ստեղծվել և վարվում է հենց այս սկզբունքով: Հեղինակը միջազգային ասպարեզում պաշտպանում է հայկական դիրքորոշումը և փաստարկված հակադարձում ադրբեջանցիների և թուրքերի կեղծ քարոզչական թեզերին: Բազմաթիվ սադրանքներն անպատիժ չեն մնում, նույնիսկ ինտերնետից դուրս, ալիքը ստիպված է դիմակայել հարձակումներին և հեղինակին ուղղված մահվան սպառնալիքներին։  

Բացի այդ, Մոսկվայի ադրբեջանական համայնքը կեղտոտ զրպարտության համար անգամ օգտագործել է հեղինակի լուսանկարը, բազմաթիվ սպառնալիք պարունակող զանգեր և նամակներ ուղարկել նրան: 

Մինչդեռ ալիքում ընթերցողը կարող է ստանալ օպերատիվ և ստույգ տեղեկատվություն, լսել ամեն շաբաթ հրավիրվող հեղինակավոր գործիչների կարծիքը, մեկնաբանություն գրել կամ հարց թողնել գրառման տակ՝ ստանալով ժամանակին արձագանք։ «ՍիսՄասիսը» հաճախ անդրադառնում է հայոց պատմությանը, հիմնավորված փաստարկներով՝ հերքելով ադրբեջանական քարոզչամեքենայի ստերը: Հետաքրքիր է, որ այսքանով հանդերձ հենց այս ալիքն է ամենաընթերցվածը ադրբեջանցիների կողմից: Ալիքը ստեղծվել է 2020 թվականի նոյեմբերի 17-ին և արդեն իսկ լայն տարածում ունի:

«ՍիսՄասիս» ալիքին կարող եք բաժանորդագրվել  այս հղումով` https://t.me/sisumasis