Գագիկ Ծառուկյանի եւ Սերժ Սարգսյանի ծաղկեպսակներն իրարից չէին տարբերվում. լուսանկարներ

Գագիկ Ծառուկյանի եւ Սերժ Սարգսյանի ծաղկեպսակներն իրարից չէին տարբերվում. լուսանկարներ

1992թ.-ի մայիսի 9-ին ազատագրվեց Շուշին: Նույն օրը համարվում է նաև Արցախի պաշտպանության բանակի ստեղծման օրը։

Հայ ժողովուրդը, այս օրերին միացնելով նաև Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի օրը, մայիսի 9-ը նշում է որպես եռատոն։

Երեկ` Հաղթանակի այգում  մարդիկ իրար տեսնելիս մերթընդմերթ շնորհավորում էին, ծաղիկներ խոնարհեցնում անմար կրակի շուրջ, քաղաքական անձանց, կուսակցությունների, գերատեսչությունների, հիմնարկների կողմից ծաղկեպսակներ էին բերվել Հաղթանակի այգի։

«Հրապարակ»-ի լրագրողը նկատել է, որ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ԲՀԿ առաջնորդի` Գագիկ Ծառուկյանի ընտանիքի կողմից ուղարկված ծաղկեպսակներն իրարից չէին տարբերվում։ 

Պարզ է, որ նրանք անձամբ չեն ընտրել ծաղկեպսակը, սակայն, ամենայն հավանականությամբ, հանձնարարվել է ամենաճոխն ընտրել։