Իմ մտահոգությունները ես հայտնել եմ իմ քաղաքական թիմում՝ քննարկումների ժամանակ․ Լենա Նազարյան

Իմ մտահոգությունները ես հայտնել եմ իմ քաղաքական թիմում՝ քննարկումների ժամանակ․ Լենա Նազարյան

ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ բոլոր հարցերը բարձրաձայնել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նիստերին։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Լենա Նազարյանը՝ նշելով, որ ստացել է այն նույն պատասխանները, որոնք ստացել են լրագրողները, որոնք արդեն հանրայնացվել են։

Հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունից հետո անձամբ ինքն ի՞նչ դիրքորոշում ունի, Նազարյանը պատասխանեց․ «Եթե այդ հարցը լիներ Ազգային ժողովում, ես կպատասխանեի այդ հարցերին: Մնացած իմ մտահոգությունները ես հայտնել եմ իմ քաղաքական թիմում՝ քննարկումների ժամանակ»:

ԱԺ փոխնախագահն այլ հարցերի չպատասխանեց։