Օմանը կշարունակի մնալ Թեհրան-Վաշինգտոն բանակցությունների անցկացման միջնորդ

Օմանը կշարունակի մնալ Թեհրան-Վաշինգտոն բանակցությունների անցկացման միջնորդ

Միացյալ Նահանգների եւ Իրանի միջեւ բանակցությունների նոր՝ չորրորդ փուլի անցկացման վայրը կշարունակի մնալ Օմանը։ Վերջինս կշարունակի հանդես գալ որպես միջնորդ կողմերի միջեւ։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին։ «Հաջորդ բանակցային փուլը ամենայն հավանականությամբ տեղի կունենա շաբաթ օրը։ Բոլոր հարցերով զբաղվում է Օմանի կառավարությունը։ Նրանք կհայտնեն ողջ տեղեկատվությունը, այդ թվում նաեւ՝ թե որտեղ տեղի կունենան կողմերի միջեւ բանակցությունների հաջորդ փուլը»,- ասել է Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարը։ 
Նարեկ