Սերբիայում ՀՀ նախագահի այցից առաջ շտապ նորոգել են ճանապարհները (տեսանյութ)

Սերբիայում ՀՀ նախագահի այցից առաջ շտապ նորոգել են ճանապարհները (տեսանյութ)

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը երկու օր է՝ պաշտոնական այցով գտնվում է Սերբիայի Հանրապետությունում։ Նրան դիմավորեց նախ վարչապետը, ապա նախագահ Վուչինը, որը երկու օր շարունակ ուղեկցեց նրան տարբեր հանդիպումների ընթացքում։ Հանդիպումների ընթացքում առաջինը, որ մեր ուշադրությունը գրավեց, ճանապարհների որակն էր, որը մեզ առնվազն վատը չէր։

Բայց, պարզվում է, ամեն տեղ չէ, որ ճանապարհների վիճակը լավ է կամ լավ էր, մինչև Արմեն Սարգսյանի ժամանումը։ Մենք տեղեկացանք, որ Սերբիայի իշխանությունները, իմանալով Արմեն Սարգսյանի այցի մասին, նախապես կարգի են բերել այն ճանապարհահատվածները, որոնցով պետք է անցի ՀՀ նախագահը։ Օրինակ՝ դեպի Ավալա լեռ տանող ճանապարհը ընդամենը երկու օր առաջ են հիմնովին նորոգել, ընդ որում՝ որոշ հատվածներ զգացվում էր, որ դեռ կիսատ էր՝ չէին հասցրել, օրինակ, կողային արգելապատնեշները տեղադրել կամ գծանշում անել։ Որոշ վայրերում էլ վերջին պահին ցուցատախտակներ են ավելացրել երեք լեզուներով։

Քաղաքի կենտրոնում էլ մեզ ասացին, որ բոլորովին վերջերս նորոգած ճանապարհը քանդել և նորից են նորոգել, քանզի լավ որակի չէր եղել։ 

Նկատենք, որ Հայաստանում էլ նման «սովորություն» ունեն՝ ճանապարհները նորոգել ընտրություններից առաջ և բարձրաստիճան պաշտոնական այցերից առաջ, հատկապես այն ճանապարհները, որտեղով, որ երկրի ղեկավարներն են անցնելու։