Նստացույցը դադարեցվում է

Նստացույցը դադարեցվում է

«Մտածում ենք, որ նստացույցով դրած խնդիրը մինչ այս պահը լուծել ենք։ Երկուշաբթի օրվանից մենք կանցնենք ուրիշ գործողությունների, որոնցից մեկն այստեղ հանդիպումն է նախարարի հետ»,- ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում նշեց ՀՅԴ ՀԵՄ կենտրոնական վարչության անդամ Գոռ Սարգսյանը։

«Երկուշաբթի օրվանից այստեղ չենք լինելու, իսկ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման մասին կտեղեկացնենք մեր ֆեյսբուքյան էջում։ Եթե հանդիպում չլինի, դրան քայլեր կհաջորդեն»,-իր ելույթում նշեց  ՀՅԴ ՀԵՄ կենտրոնական վարչության անդամ Քրիստինե Վարդանյանը։