ԱՄՆ իշխանությունները Սպիտակ տան կայքում գաղտնագրված հայտարարություն են հրապարակել

ԱՄՆ իշխանությունները Սպիտակ տան կայքում գաղտնագրված հայտարարություն են հրապարակել

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի երդմնակալությունից հետո Սպիտակ տան պաշտոնական կայքում գաղտնագրված հայտարարություն է հրապարակվել՝ ծրագրավորողների որոնման մասին։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ Ըստ պարբերականի տվյալների, հայտարարությունը պարունակվել է Սպիտակ տան պաշտոնական կայքի HTML-կոդի մեջ։ «Եթե դուք սա կարողացել եք կարդալ, ապա մեզ անհրաժեշտ է ձեր օգնությունը՝ ավելի արդյունավետ վերականգնման համար»,- ասված է գաղտնագրված հայտարարության մեջ։ Այս կերպ Սպիտակ տան նոր ղեկավարությունը Սպիտակ տան Թվային ծառայության համար նոր աշխատակիցներ է հրավիրում։ Նշենք, որ այդ բաժանմունքը Սպիտակ տանն ստեղծվել է 2014 թվականին՝ Բարաք Օբամայի նախագահության օրոք։