Լուկաշենկոն վիրավորում է, Փաշինյանը՝ շնորհավորում․ «Դեռ երեկ»

Լուկաշենկոն վիրավորում է, Փաշինյանը՝ շնորհավորում․ «Դեռ երեկ»

«Եվրոպայի վերջին դիկտատոր» անունը ստացած Ալեքսանդր Լուկաշենկոն 6-րդ անգամ դարձավ Բելառուսի նախագահ: 1994 թվականից Բելառուսը ղեկավարող 66-ամյա Լուկաշենկոյի 25 տարվա կառավարման շրջանից դժգոհ քաղաքացիները մայրաքաղաք Մինսկում և այլ քաղաքներում բողոքի ցույցեր են կազմակերպել: Նրանք վիճարկում են ընտրության պաշտոնական արդյունքները, որոնց համաձայն՝ Լուկաշենկոն 80 տոկոս քվե է ստացել: Ոստիկանների հետ բախումների հետևանքով, ըստ պաշտոնական տեղեկությունների, կա 1 զոհ, առհասարակ ոստիկանությունը ծեծի է ենթարկում թե՛ ցուցարարներին, թե լրագրողներին, գրեթե բոլորին, ռետինե փամփուշտներով ու լուսաձայնային նռնակներով կրակում է ցուցարարների վրա, բռնում և ծեծում են շենքերի շքամուտքերում,իսկ Լուկաշենկոյի մրցակից Սվետլանա Տիխանովսկայան փախել է երկրից և այժմ գտնվում է Լիտվայում։

Մինչ Բելառուսում կրքերը գնալով թեժանում են, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հապշտապ, մի ոտ շուտ , օգոստոսի 10-ին շնորհավորեց Լուկաշենկոյին, ինչն էլ հարուցեց մարդկանց զայրույթը։ Բելառուսում այսօր տեղի ունեցողը շատերը համեմատեցին 2008-ի մարտի 1-ի դեպքերի հետ, երբ ընդդիմությունը բողոքարկում էր նախագահական ընտրությունների արդյունքներից, իսկ Նիկոլ Փաշինյանը այդ բողոքի ակցիաների գլխավոր կազմակերպիչներից էր։Շատերը հարց բարձրացրին՝ այդ դեպքում ի՞նչ իրավունքով է Փաշինյանը մեղադրում Ռոբերտ Քոչարյանին։ Բացի այդ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը մի անգամ չէ, որ բռնակալ է անվանել Լուկաշենկոյին, իր խմբագրականներում մեկ անգամ չէ, որ նրան կոչել է «Բածկա»։  Վարչապետ ընտրվելուց հետո էլ Փաշինյանի ու Լուկաշենկոյի հարաբերությունները հարթ չէին, դեռ երեկ Լուկաշենկոն Փաշինյանի վերաբերյալ այքան տգեղ էր արտահայտվում, որքան նույնիսկ նրա հայաստանյան քաղաքական ընդդիմախոսները երբևէ չեն փորձել․

Եթե մի պահ պատկերացնենք, որ Փաշինյանի շնորհավորանքը Լուկաշենկոյին դիվանագիտական ինչ-որ նպատակներ ուներ, ապա լրիվ անհասկանալի են Հանրային Հեռուստաընկերության գործածած տերմիններն ու ձևակերպումները Բելառուսում տեղի ունեցածի վերաբերյալ։ Այնտեղ տեղի ունեցողը հանրայինը «անկարգություններ» է անվանել։ Փաստերն 2018-ին և 2008-ին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները բողոքի ակցիաներ էին, իսկ Բելառուսում տեղի ունեցածը անկարգություն։ Արդյո՞ք այս գործողություններն հարիր են հեղափոխականի համբավ ստացած և ժողովրդական շարժման արդյունքում իշխանության եկած ղեկավարին, պատասխանողը դուք եք։