Ինչ «առաքելությամբ» է եկել ԵՊՀ հոգաբարձուների նոր խորհուրդը

Ինչ «առաքելությամբ» է եկել ԵՊՀ հոգաբարձուների նոր խորհուրդը

Ինչպես հայտնի է՝ օգոստոսի 9-ին Նիկոլ Փաշինյանը հաստատեց ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նոր կազմը, որը գլխավորում է ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանի տեղակալ Ժաննա Անդրեասյանը (Պետրոս Ղազարյանի կինը), նրան հաջորդում են փոխնախարարներ և կառավարության տարբեր ներկայացուցիչներ։ Հայտնի է նաև, որ այս կազմը պետք է ընտրի ԵՊՀ ռեկտորին։ Հիշեցնենք նաև, որ թեկնածուներն են Իրավագիտության ֆակուլտետի դասախոս Վահե Հովհաննիսյանը, Արևելագիտության ֆակոլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար Աշոտ Սաղյանը, Պավել Գևորգյանը՝ մանկավարժական համալսարանից և Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանը, որն էլ Արայիկ Հարությունյանի և նրա խորհրդական Սամվել Կարաբեկյանի նախընտրելի թեկնածուն է։

Մեզ ուշագրավ տեղեկություններ հասան այն մասին, որ հոգաբարձուների խորհրդի կառավարության ներկայացուցիչների հետ Արայիկ Հարությունյանն ու Կարաբեկյանը նախ պայմանավորվածություններ են ձեռք բերել Դումանյանի մասով, սակայն մեկ այլ «առաքելությամբ» էլ են նրանք նշանակվել հոգաբարձուների խորհրդում։ Մեզ ասացին, որ քննարկվում է ԵՊՀ ֆակուլտետները լուծարելու և դարանք ինստիտուտների վերածելու հարցը։ Նման հարց մեկ անգամ էլ է բերվել օրակարգ, սակայն արժանացել է համալսարանականների դիմադրությանը։ ԵՊՀ ռեկտորի ներկայիս պաշտոնակատար Գեղամ Գևորգյանին, օրինակ, պատրաստվում են նշանակել «Բնագիտական գիտությունների ինստիտուտի տնօրեն»։