Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 595 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 595 նոր դեպք

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 595 նոր դեպք: Այս մասին հայտնում է stopcov.ge կայքը։ Համավարակի սկզբից ի վեր, Վրաստանում արձանագրվել է նոր տիպի կորոնավիրուսով վարակման  22 803 դեպք: Ապաքինվել է ևս 398 պացիենտ։ Առողջացածների ընդհանուր թիվը կազմում է 9 401 մարդ:

Կորոնավիրուսի հետևանքով երկրում մահացել է ևս 6 պացիենտ: Զոհերի ընդհանուր թիվը կազմում է 178:

Կարանտինի ռեժիմում է մնում 4 408 քաղաքացի, ստացիոնար հսկողության տակ է 3 155 մարդ։