Հարավային Կովկասն ու Ուկրաինական ճգնաժամը․ մաս 1-ին

Հարավային Կովկասն ու Ուկրաինական ճգնաժամը․ մաս 1-ին

Ռուսաստանի գործողությունները Ուկրաինայում հարկադրել են Հարավային Կովկասի երկրներին գտնել Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Արեւմուտքի երկրների հանդեպ իրենց պահվածքի համար ունիկալ մոդելներ։ Ռուսաստանի հատուկ գործողությունը Ուկրաինայում ըստ էության անակնկալ էր Հարավային Կովկասի թե հասարակությունների, թե քաղաքական վերնախավերի համար։ Ընդ որում, տեղի ունեցողն ուղղակիորեն ազդեց ռեգիոնի եւ երեք միջազգայնորեն ճանաչված երկրների վրա եւ երեք չճանաչվածների։ Մասնավորապես, երկրների առաջին խումբը հարկադված էր գործողության առաջին օրվանից մինչեւ հիմա էական ջանքեր ներդնել, որպեսզի ապահովի իր համար առավելագույն անցավ հավասարակշռություն՝ Ռուսաստանի հետ լավ հարաբերությունների պահպանման եւ Արեւմուտքի բարեհաճությունը չկորցնելու միջեւ։ 

Այս իմաստով, Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը Հարավային Կովկասի երկրներից յուրաքանչյուրի համար երկրորդային հետաքրքրություն ուներ, չնայած որ եւ Ադրբեջանը, եւ Վրաստանն ունեն Ուկրաինական խնդրին նման խնդիր՝ Լեռնային Ղարաբաղում, Աբխազիայում եւ Հարավային Օսեթիայում։ Նկատենք, որ Ռուսաստանն այսօր ունի գործուն եւ անմիջական ազդեցության լծակներ ռեգիոնի այս երկրների յուրաքանչյուրի անվտանգության հանդեպ։ Հատկապես դա ակտուալ է Ղարաբաղում հայ-ադրբեջանական հակամարտության համար, որտեղ Մոսկվան հանդիսանում է 2020 թվականի նոյեմբերի 9/10-ի եռակողմ հայտարարության դրույթների կատարման մոդերատորը, որով ավարտվեց Ղարաբաղյան երկրորդ կամ 44-օրյա պատերազմը։ 
Անձամբ մասնակցելու վերոնշյալ եռակողմ փաստաթղթի ստորագրմանը, եւ ունենալով մոտ երկու հազար խաղաղապահներ անմիջականորեն ԼՂ տարածքում, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ունի անմիջական ազդցություն եւ Հայաստանի , եւ Ադրբեջանի։ Ավելին, եւ Հայաստանը, եւ Ադրբեջանը հանդիսանում են Ռուսաստանի դաշնակիցները եւ պարտավոր են իրենց արտաքին եւ որոշ իմաստով նաեւ՝ ներքին քաղաքականությունը կառուցել Մոսկվայի գործոնն հաշվի առնելով։ Հարկ է նկատել, որ նույն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հարկադրված էր Ռուսաստանի հետ ստորագրել դաշնակցային հարաբերությունների մասին փաստաթուղթ, նույնիսկ այն բանից հետո, երբ Ռուսաստանը ճանաչեց Դոնեցկի եւ Լուգանսկի Հանրապետությունները։ Սա այն դեպքում, որ այս նախադեպը դամոկլյան սրի պես կախված է նաեւ ԼՂ վրա, որը եւս գտնվում է Մոսկվայի շահերի գոտում։ 

Սրանով հանդերձ, Ադրբեջանն անկասկած հենց Ղարաբաղյան կարգավորման իր սցենարի կյանքի կոչումն է, որ որպես գին է դիտարկում «Դաշնակցային հարաբերությունների հռչակագրի դիմաց»։ Շատ բան փոխվել է ռուսական հատուկ գործողության մեկնարկից հետո, քանի որ դա վախեցրել ու վրդովեցրել է ադրբեջանական հասարակության հակառուսական տրամադրություններ ունեցող հատվածին, մյուս կողմից, արձակել է Ադրբեջանի ռազմա-քաղաքական ղեկավարության ձեռքերը՝ ԼՂ հայ բնակչության դեմ ավելի վճռական գործողություններ սկսելու համար։ Ռուսաստանը, համաձայն ադրբեջանցի ստրատեգների, չափազանց զբաղված է Ուկրաինայով, որպեսզի համարժեք կերպով պատասխանի ադրբեջանկան դեմարշներին։ արդյունքում ադրբեջանցիները մի քանի շաբաթ հայկական Արցախի Հանրապետությանը զրկել էին գազամատակարարումից, փակելով ադրբեջանական կողմի կողմից գրաված տարածքներով անցնող գազամուղը, իսկ հետո էլ մարտերի արդյունքում, կիրառելով «Բայրաքթար» անօդաչու, գրավել են հայկական Փառուխ գյուղն ու Քարագլուխի բարձունքը Արցախի Ասկերանի շրջանում։ 

Ռուս խաղաղապահները, ինչպես եւ սպասում էին ադրբեջանցիները, չեն կարողացել այս գործողություններից եւ ոչ մեկին։ Ու եթե քաղաքական ճնշման արդյունքում Ռուսաստանին հաջողվեց արցախցիների տներում գազամատակարարումը վերականգնել, իսկ Փառուխ գյուղն էլ ադրբեջանցի զինվորականները լքել են, սակայն Քարագլուխի բարձունքը շարունակեց մնալ նրանց հսկողության ներքո։ 

Անտոն Եվստրատով