Կորոնավիրուս բուժող բուժանձնակազմի վարձավճարները 2-3 անգամ ավելացել են

Կորոնավիրուս բուժող բուժանձնակազմի վարձավճարները 2-3 անգամ ավելացել են

Կա՞ բուժաշխատողների պակաս, կա՞ն բուժաշխատողների համալրման ռեսուրսներ և արդյոք համարժեք է կատարված աշխատանքին պարգևավճարի չափը այն վտանգին, որին ենթարկվում են․ պարետատան նիստից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցին նրան հարց ուղղվեց «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության կողմից։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ վիրուսի բուժմամբ զբաղվող բուժաշխատողներին վճարումները ավելացել են 2-3 անգամ՝ պարգևատրումների ֆոնդի հաշվին՝ բուժաշխատողների մասնագիտությանը համաձայն։ Պարգևավճարներ են ստացել «Շտապօգնության» աշխատակիցները։ Ինչ վերաբերում է պակասին, ապա համակարգը կարիք ունի անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգների։