Կա ավելի ֆանտաստիկ հիմարություն՝ ընտրությունների երկրորդ փուլը

Կա ավելի ֆանտաստիկ հիմարություն՝ ընտրությունների երկրորդ փուլը

Ուռուցքաբան-գինեկոլոգ Վահե Տեր-Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Պարզվեց՝ ամենամեծ ապուշությունը ընտրությունները չէին։ Կա ավելի ֆանտաստիկ հիմարություն՝ դա ընտրությունների երկրորդ փուլն է։ Հիմա՝ ով ում վարակեց դեռ չգիտենք, բայց սպասում ենք, որ ինկուբացիոն շրջանն անցնի, հիվանդները շատանան ու բոլորով հավաքվեն ընտրատեղամասերում երկրորդ փուլի համար։ Հա, չմոռանաք հանկարծ վերջում մի լավ համերգ ու քեֆ կազմակերպելու մասին, թե չէ մի քանիսը հանկարծ կարող ա դեռ վարակված չլինեն։ Եվ որ ամենակարևորն է, անպայման կնշեք, որ սա արվում է բացառապես Արցախի ժողովրդի համար»։